Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 16:00-ին Արգիշտի Կիվիրյանին կանչել են ՀՔԾ մեղադրանք առաջադրելու համար: Քաղաքացիական ակտիվիստները անհանգստացած են, նրանց համոզմամբ՝ Արգիշտի Կիվիրյանին սպառնում է կալանավորում:
Արգիշտիին սպառնում է կալանավորում, ռեժիմը ակնհայտ սկսել է ակտիվ, արժանապատիվ և պայքարող քաղաքացիների դեմ պայքար և ամեն գնով փորձելու է մեկուսացնել իրենց: Արգիշտի Կիվիրյանը մնում է ռեժիմի գլխավոր թիրախներից մեկը:
Այդ իսկ պատճառով այսօր` ժամը 16:00-ին նախատեսված է ակցիա ՀՀ գլխավոր դատախազության մոտ»:










































