Thursday, 11 06 2026
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Եկան, խոսեցին, գնացին

Երեկ խորհրդարանում կայացած ՀՀ ԱԺ-ի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության հանձնաժողովի նիստից հետո այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ օգուտ է ստանալու Հայաստանը` մտնելով Մաքսային միություն:

Ռուսական պատվիրակության նախագահ Նիկոլայ Ռիժկովը միայն հայտարարեց, թե «Մաքսային միությունը Հայաստանին կօգնի մի շարք հարցերում», սակայն այդպես էլ չնշեց կոնկրետ մի հարց:

Հիշեցնենք, որ մի շարք հայաստանցի տնտեսագետներ պնդում են, որ Մաքսային միությանն անդամակցելը չի կարող նոր, իրական տնտեսական օգուտներ բերել Հայաստանին, սակայն կարող է նոր, բարձր մաքսատուրքեր առաջացնել եվրոպական ապրանքների համար, քանի որ Մաքսային միության հանդեպ եվրոպական շուկան կիրառում է այլ քաղաքականություն:

Փոխարենը Նիկոլայ Ռիժկովը «զգում է, որ հայաստանցիների մեծ մասը տրամադրված է, որ իրենց երկիրը դառնա Մաքսային միության անդամ»: «Մենք գիտենք, որ Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն, մենք ողջունում ենք այդ մոտեցումը: Իհարկե, գիտենք նաև, որ կային մարդիկ, ովքեր Արևմուտքի հետ էին ցանկանում խորացնել հարաբերությունները, սակայն այդտեղ սահմանափակումները շատ են: Այնտեղ մտնելը հնարավոր է, սակայն հետո ինչպե՞ս կարող ես դուրս գալ»,- բացատրել է Ռիժկովը: Եվրոպայի հետ համագործակցությունը, նրա խոսքով` կարող էր հսկայական խնդիրների առջև կանգնեցնել Հայաստանին:

Չնայած երեկվա միջխորհրդարանական հանձնաժողովը քննարկում էր ՌԴ և ՀՀ-ի միջև տրանսպորտային կապի բարելավման հարցը, և դա, Ռիժկովի համոզմամբ, երկաթուղային տրանսպորտի վերականգնումն է Աբխազիայի միջով, պարզվեց` դա կախված է Վրաստանի, Աբխազիայի ու Ռուսաստանի ղեկավարների քաղաքական կամքից, ոչ միջխորհրդարանական նիստերի քննարկումներից: Իսկ նման քաղաքական կամք այս պահին չի նշմարվում:

Ըստ Ռիժկովի՝ Աբխազիայի երկաթգծի վերականգնման աշխատանքները մեծ ծախսեր են պահանջելու, քանի որ Աբխազիայում գտնվող կամուրջը, որով անցնելու է երկաթգիծը, վնասված է, և 80 կմ տարածք դեռ ականապատ են, սակայն որքան էլ դա արժենա, պետք է հաղորդակցությունը վերականգնվի:

«Հարկավոր է, ի վերջո, քանդել տրանսպորտային շրջափակման այդ կծիկը, անհրաժեշտ է միայն քաղաքական կամք, որը հիմա բացակայում է: Գիտենք, որ Վրաստանը կոշտ դիրքորոշում ունի, սակայն հիմա իշխանափոխություն է տեղի ունեցել, գուցե համաձայնության գալը հնարավոր լինի: Այդ ուղղությամբ պետք է աշխատի ոչ միայն ռուսական կողմը, այլև հայկականը»,- ասաց Ռիժկովը` այդպես էլ չմանրամասնելով, թե ինչ է մտադիր անել Ռուսաստանը Աբխազական երկաթգիծը բացելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում