Monday, 06 05 2024
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»

Արմեն Սարգսյանի թեկնածությունը լուրջ խնդիր է առաջացնում կոնկրետ ՀՀԿ-ի ներսում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

-Պարոն Մարուքյան, երեկ Սերժ Սարգսյանը ներկայացրեց ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին՝ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: Արդյոք Սերժ Սարգսյանի՝ նախագահի թեկնածուի բնորոշիչները, որ պետք է քաղաքականությամբ զբաղված չլինի, անկուսակցական չլինի, արտերկրում և Հայաստանում ունենա վստահություն, համապատասխանում են Արմեն Սարգսյանին:

-Ես զարմանում եմ, թե ինչու են մամուլում այդքան շրջանառվում Սերժ Սարգսյանի  ներկայացրած բնորոշիչները, քանի որ դա Սերժ Սարգսյանի կարծիքն է, իր մոտեցումն է, իր բնորոշիչները: Գոյություն ունեն սահմանադրական չափանիշներ, դրանից բարձր չափանիշներ չկան, հիմա պետք է առաջադրել այդ չափանիշներին համապատասխանող թեկնածու:

-Սերժ Սարգսյանն ակնկալում է ընդարձակ համաձայնություն նախագահի թեկնածուի շուրջ: Հնարավո՞ր է՝ «Ելք»-ը նույնպես աջակցի Արմեն Սարգսյանին:

-Միայն այն գործընթացը, որում մենք հայտնվել ենք, որ կա անայլընտրանք թեկնածու և հնարավորություն չկա այլ թեկնածու առաջադրելու, դա բավարար է, որ խմբակցությունը դեմ քվեարկի, և իշխանությունների՝ կոնկրետ մեզ վրա հույս դնելը, կարծում եմ, անտեղի է: Այսինքն՝ լայն համաձայնության ակնկալիքը, որ իրենք ունեն, որքանով ես հասկանում եմ, «Ծառուկյան» դաշինքի մասին է խոսքը գնում, որովհետև առանց «Ծառուկյան» դաշինքի՝ առաջին փուլում չեն կարող ընտրել նախագահի թեկնածուին: Եվ նաև սա է պատճառը, որ նրանք չմիացան »Ելք» խմբակցության առաջադրած թեկնածուի ստորագրահավաքին:

-Իշխանության ներկայացուցիչները մեզ հետ զրույցում նշում են, որ ակնկալում են նաև «Ելքից» այդ աջակցությունը:

-Թող ակնկալեն, ինչ կա դրա մեջ, թող ակնկալեն, ինչ է խանգարում:

-Ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Արմեն Սարգսյանի թեկնածության վրա: Արդյոք նա կարո՞ղ է համերաշխություն ապահովել քաղաքական ուժերի մեջ՝ բացառությամբ «Ելք»-ի:

-Ես չեմ կարող ասել, թե ինչու: Կարծում եմ՝ պետք է հարցնեք նրանց, ովքեր առաջադրել են: Մենք մեր թեկնածուին ունենք, մենք ասել ենք, թե մենք ինչու ենք կանգնել այդ թեկնածուի վրա: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա իրենք պետք է ասեն, թե ինչու Արմեն Սարգսյանը և ինչու ոչ այլ անձ: Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանի թեկնածությունը լուրջ խնդիր է առաջացնում կոնկրետ ՀՀԿ-ի ներսում, որովհետև այս էլ որերորդ անգամ է՝ շատ կարևոր պաշտոններում ՀՀԿ ներկայացուցիչները չեն առաջադրվում կամ ՀՀԿ թեկնածու չի ընտրվում իրենց թիմակիցներից: Սա, ըստ էության, առաջին հերթին նշան է հանրապետականների համար, որ ձեր մեջ չկա մի մարդ, որ կարող է հավակնել կամ համապատասխանել նախագահի պաշտոնին:

-Պարոն Մարուքյան, Արմեն Սարգսյան թեկնածուի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք: Կարողանալու է արդյոք իր անձնական կարծիքն արտահայտե՞լ:

-Ըստ սահմանադրության՝ նախագահն ունի ներկայացուցչական ֆունկցիաներ: Ներկայացուցչական իմաստով նրա փորձը, կարծում եմ, բավարար է՝ Հայաստանը կարողանա շատ լավ ներկայացնել: Ներկայացուցչական իմաստով մեծ հաշվով խնդիր չեմ տեսնում:

-Արմեն Սարգսյան նշել է, որ ինքը չունի որոշում և իրեն ժամանակ է պետք: Կարծում եք՝ նա դեռ չունի որոշո՞ւմ:

-Խոսքը գնացել է կունսուլտացիաների մասին, բայց կարծում եմ՝ ըստ էության համաձայնությունը կա, քանի որ այդ քննարկման համար արդեն հրապարակային դաշտ է բացվել: Որովհետև եթե համաձայնությունը չլիներ, նման հանդիպման լուսաբանում չէր լինի, որովհետև չի բացառվում, որ այլ թեկնածուներ էլ են քննարկվել, հանդիպումներ եղել են, բայց դա չի հրապարակվել: Հրապարակվել է այն թեկնածուն, որի հետ կապված արդեն վերջնական դիրքորոշում և համաձայնություն կա:

-Ձեր ֆրակցիայի հետ հանդիպում նախատեսվա՞ծ է:

-Եթե ֆրակցիային դիմի Արմեն Սարգսյանը հանդիպելու համար, ապա մենք անպայման կհանդիպենք: Խորհրդարանական ընթացակարգը ենթադրում է, որ պետք է գան խմբակցությունների հետ հանդիպման:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում