Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Էնրիկե Կապրիլեսի հետ, ով նախագահական ընտրություններում պարտվել է ձայների շատ քիչ քանակությամբ: Այս մասին գրում է Associated Press-ը:
Նոյեմբերի 6-ին տեղի ունեցած հանդիպումը տևել է 20 րոպե: Կապրիլեսի խոսքերով՝ Ֆրանցիսկոսն օգտագործել է այդ ժամանակահատվածը, որպեսզի ընդդիմությանը մղի կառավարության հետ երկխոսության և նվազեցնի Վենեսուելայի նախագահ Մադուրոյի կողմնակից ուժերի և Կապրիլեսին աջակցողների միջև բևեռացումը:
Կապրիլեսը Ֆրանցիսկոսին հրավիրել է Վենեսուելա:









































