Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցումը կազդի՞ հայ-իրանականի վրա

Իրանը և Ադրբեջանը շարունակում են քայլեր իրականացնել երկու երկրների միջև երկաթուղային կապ ստեղծելու ուղղությամբ, սակայն չնայած վերջին մեկ-երկու տարիներին իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաների հնչեցրած լավատեսական կանխատեսումներին՝ ծրագիրը դեռևս շատ հեռու է իրականություն դառնալուց: Ադրբեջանի հարավային Ասթարա քաղաքը Իրանի հյուսիսային սահմանամերձ Գիլանի շրջանի Ասթարայի հետ կապող երկաթգծի շինարարությունը արդեն փաստացի ավարտված է, սակայն այս երկաթուղու բացման արարողությունը, որը նախատեսված էր դեկտեմբերի 25-ին, չեղարկվել է: Ամեն դեպքում, միայն Ասթարա-Ասթարա երկաթուղու կառուցումը բավարար չէ Իրան-Ադրբեջան երկաթուղային ցանց ստեղծելու համար:

Իրանագետ Արմեն Իսրայելյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում պարզաբանել է գործընթացի հետ կապված որոշ մանրամասներ՝ անդրադառնալով նաև այն հարցին, թե Իրան-Ադրբեջան երկաթուղային միջանցքի կառուցումը որքանո՞վ կազդի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նպատակահարմարության վրա:

– Արմեն, ինչո՞ւ է չեղարկվել Ասթարա-Ասթարա երկաթգծի բացումը:

– Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին իրանական և ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել՝ նշելով, որ դեկտեմբերի 25-ին Իրանի Ասթարա քաղաքում կայանալու էր Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստը, և հենց այդ օրը պետք է տեղի ունենար նաև իրանական Ասթարան ադրբեջանական Ասթարային կապող երկաթգծի բացման արարողությունը, որը, սակայն, հետաձգվեց և հայտարարվեց, որ բացումը տեղի կունենա 2018 թ. սկզբին: Նախօրեին Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Աբբաս Ահմադ Ախունդին հայտարարեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում, այսինքն՝ արդեն այս շաբաթ պետք է տեղի ունենա Ասթարան Ասթարային կապող երկաթգծի բացումը: Տեղեկությունները բավական հակասական են: Հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում:

Իրան-Ադրբեջան երկաթուղու բացումը բաղկացած է երկու փուլից: Առաջինը այս կամուրջի միացումն է, որն իրենք կոչում են երկաթգծի կառուցում: Բայց հիմնական հատվածը դեռևս ընթացքի մեջ է: Խոսքը Թեհրան-Ղազվին, Ղազվին-Ռաշդ և Ռաշդ-Աստարա հատվածներում երկաթուղի կառուցելու մասին է: Թեհրան-Ղազվին երկաթուղին գրեթե կառուցված է: Հիմնական շինարարությունը պետք է ընթանա Ռաշդ-Ասթարա հատվածում, որի համար Ադրբեջանը խոստացել է 500 մլն դոլար վարկ տրամադրել, ոչ թե ներդրում կատարել՝ ինչպես հայտարարվում է, այլ վարկ տրամադրել իրանական կողմին, և Իրանը պետք է 7 տարվա ընթացքում հետ վերադարձնի այդ գումարը Ադրբեջանին: Նախօրեին էլ Իրանի կառավարությունը հավանություն է տվել այդ ծրագրին: Տնտեսական զարգացման և ֆինանսների նախարարությունը թույլատրել է վերցնել այդ վարկը Ադրբեջանից: Խոսքը Ռաշդ-Ասթարա հատվածի կառուցման մասին է:

– Այսինքն, նույնիսկ Ասթարա-Ասթարա երկաթգծի կառուցումից հետո չենք կարող ասել, որ Իրան-Ադրբեջան երկաթուղային կապը ստեղծված է:

– Իհարկե: Այդ երկաթուղին ամբողջական չի գործում: Ադրբեջանը ներկայացնում է այն Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում, բայց փաստացի այդ երկաթգիծը կապում է Ադրբեջանի հարավային շրջանները Իրանի հյուսիսայի շրջանների հետ: Բայց հիմնական հատվածը՝ ավելի քան 100 կմ, դեռևս պետք է կառուցվի Իրանի տարածքում: Միայն դրա կառուցումից հետո կարելի է խոսել ընդհանուր Իրան-Ադրբեջան երկաթգծի լիարժեք գործարկման մասին: Պատկերավոր ասած՝ դա նույնն է, որ մենք Մեղրիի շրջանից երկաթուղային կամուրջով միանայինք Իրանի սահմանամերձ Նորդուզի շրջանին՝ դեռևս չկապվելով Իրանի երկաթուղու հիմնական ցանցի հետ և դուրս չգալով դեպի Պարսից ծոց, և հայտարարեինք, որ Իրան-Հայաստան երկաթգիծը գործում է: Նման մի իրավիճակ է:

– Ասթարա-Ասթարա հատվածի շինարարությունն արդեն ավարտվե՞լ է:

– Այո, այս հատվածի շինարարությունը փաստացի ավարտվել է: 2017 թ. մարտին՝ Ալիևի այցի ժամանակ, տեղի ունեցավ Ասթարա-Ասթարա երկաթգծի փորձնական բացումը: Գնացքը անցավ երկաթուղային կամուրջի վրայով: Մոտ 8 կմ Ադրբեջանի տարածքում է և 2 կմ՝ Իրանի տարածքում, իսկ երկաթուղային կամուրջի երկարությունը 80-100 մետր է:

– Իսկ ընդհանրապես իրանա-ադրբեջանական երկաթուղային կապի ստեղծումը ի՞նչ ծրագրերի շրջանակներում է դիտվում, Իրան-Ադրբեջան երկկողմ համագործակցությա՞ն, թե՞ նաև Հյուսիս-Հարավ ծրագրի, Ռուսաստան-Ադրբեջան-Իրան համագործակցության շրջանակներում:

– Ե՛վ մեկը, և՛ մյուսը: Իհարկե, առաջնայինը երկկողմ համագործակցությունն է, որովհետև իրանական կողմը նախատեսում է Ասթարա-Ասթարա հատվածը կառուցելուց հետո Իրանի տարածքում կառուցել տերմինալներ, որոնք տարբեր նշանակություն կունենան առևտուր իրականացնելու համար: Անշուշտ, Իրանի հեռահար նպատակներից մեկն էլ, ինչու ոչ, նաև Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծին միանալն է: Բա կա նաև այլ հանգամանք. Իրանը վերջին մեկ-երկու տարվա ընթացքում ակտիվ աշխատում է նաև Նախիջևանի ուղղությամբ: Ավելի ճիշտ՝ Նախիջևան-Մաշհադ երկաթգիծն է վերագործարկվել: Բայց սա հիմնականում ունի, այսպես ասած, կրոնական ուղղվածութուն: Շեշտը դրվում է Նախիջևանից ուխտագնացներ դեպի Մաշհադ տեղափոխելու խնդրի վրա: Այսպիսով, Իրանը աշխատում է մի քանի ոլորտներում՝ կրոնական, քաղաքական՝ աշխատելով նաև իր ազդեցության ընդլայման ուղղությամբ: Իսկ բուն Ասթարայի շրջանում կենտրոնանում է տնտեսական խնդիրների վրա, որովհետև նպատակ ունի արտահանումներ իրականացնել հյուսիսային շրջաններից և այդ տնտեսական ազդեցության միջոցով կարող է փորձել ուժեղացնել իր ազդեցությունը Ադրբեջանի հարավային շրջանների վրա: Ինչպես գիտենք՝ Ադրբեջանի հարավային շրջաններում մեծամասամբ բնակվում են իրանալեզու թալիշները, ուստի այս հարցը կարևոր նշանակություն ունի նաև իրանականության տեսանկյունից: Հայտնի բանաձև է այն, որ տնտեսական ազդեցությունն ի վերջո բերում է քաղաքական ազդեցության, իսկ Իրանի դեպքում՝ և՛ քաղաքական, և՛ կրոնական:

Ադրբեջանը ևս փորձում է իր շահերն առաջ տանել: Ադրբեջանը մի կողմից զարգացնում է հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի հետ, մյուս կողմից փորձում է այս համագործակցության համատեքստում զիջումներ կորզել Իսրայելից, Միացյալ Նահանգներից:

– Ի՞նչ հեռանկարներում, Ձեր կարծիքով, կավարտվի Իրան-Ադրբեջան երկաթուղային ցանցի շինարարությունը: Դրա կառուցումը չի՞ ազդում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նպատակահարմարության վրա:

Կարծում եմ՝ նպատակահարմարության վրա՝ ոչ, սակայն, իհարկե, կարող է ազդել որոշումների կայացման վրա: Եթե խնդիրներ առաջանան՝ կապված երկաթուղու շինարարության ֆինանսավորման հետ, գուցե դա բացասական ազդեցություն ունենա Իրան-Հայաստան երկաթուղու հնարավոր նախագծին իրանական կողմին մասնակից դարձնելու վրա՝ հաշվի առնելով հատկապես Իրանի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջան-Իրան երկաթուղու նախագծին և տրամադրված 500 մլն դոլար վարկին, ապա կարծում եմ՝ այս հարցը մի քանի տեսանկյուններից կարելի է քննարկել: Նախ, պետք է նշել, որ Թեհրանի համար հաջողություն էր Ադրբեջանից այդ 500 մլն դոլարը վերցնելը: Երկրորդը, Իրան-Ադրբեջան երկաթուղու միջոցով Ադրբեջանը անուղղակիորեն կապվում է Իրանին, և դա կարևոր է Իրանի համար՝ Ադրբեջանին հնարավորինս Իսրայելից կտրելու առումով: Երրորդը, նախագահ Ռոհանիի նախաձեռնած տնտեսական քաղաքականությունը Բաքվի նկատմամբ ավելի է ամրապնդվել, և այս ֆինանսական միջոցները Թեհրանում պահելու միջոցով իրանցիները կփորձեն ավելի արդյունավետ կերպով ներթափանցել Ադրբեջան: Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանն էր ժամանակին շատ հետաքրքիր հայտարարություն արել՝ ըստ էության խոստովանելով, որ Իրանի ցանկությունն է Ադրբեջանում իր տնտեսական ազդեցության միջոցով թուլացնել Իսրայելի ազդեցությունը: Կարծում եմ՝ հիմնական նպատակներից մեկը դա է: Սակայն հակառակ արձագանքն էլ կա Իրանի կողմից: Հատկապես Իսլամական հեղափոխության պահապաններին մոտ կանգնած ուժերը և նրանց շահերը սպասարկող լրատվամիջոցները, վերլուծաբանները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի հետ երկաթգծի կառուցման կապակցությամբ՝ ասելով, որ Ասթարայում տերմինալների կառուցման և ենթակառուցվածքների ստեղծման մեջ ներգրավված ադրբեջանական ընկերությունների թիկունքում կանգնած է Իսրայելը: Չգիտեմ՝ որքանով են այդ տեղեկությունները հավաստի, բայց Իրանում կան նման մտահոգություններ, որ Իսրայելը փորձում է ադրբեջանական ընկերությունների անվան ներքո ներթափանցել Իրանի տարածք: Եվ դա, կարելի է ասել, հաստատում է այն հանգամանքը, որ մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանում Իսրայելի դեսպանը ակտիվ այցեր էր կատարում Ադրբեջանի հարավային թալիշաբնակ շրջաններ և իր հարցազրույցների ընթացքում ողջունում էր Հյուսիս-Հարավ երկաթուղային կապի կառուցումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում