Բրազիլիայի ոստիկանությունը ստուգում է սկսել հայտնի կանադացի երգիչ Ջասթին Բիբերի նկատմամբ՝ լուսանկարների հայտնվելուց հետո, որոնցում երևում է, որ նա պատին գրաֆիտի է նկարում Ռիո դե Ժանեյրոյում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բիբերի ուղեկիցները ոստիկաններին հայտնել են, որ երգիչը քաղաքային իշխանություններից թույլտվություն է ստացել պատի գունազարդման համար, սակայն ոչ այն պատի, որը երևում է լուսանկարներում:
Եթե Բիբերին մեղավոր ճանաչեն, նրան կսպառնա մեկ տարվա ազատազրկում:
Ավելի վաղ բրազիլացի լուսանկարիչները գանգատվել էին Բիբերի թիկնապահների կողմից ծեծվելու պատճառով: Տեղեկություններ են ստացվել նաև խնդիրների մասին Ռիոյի հյուրանոցից, որտեղ երգիչը իջևանել է:
Բրազիլիայից հետո Բիբերի հյուրախաղերի հաջորդ կանգառը Պարագվայն է:











































