Սովորաբար դատավորի պաշտոնից դատախազություն չեն գնում, քանի որ դատախազը նշանակովի պաշտոն է և, ինչպես կյանքն է ցույց տալիս՝ գլխավոր դատախազի անձից խիստ կախված, իսկ դատավորը, գոնե օրենքով, անկախ է և մինչև 65 տարին պաշտոնավարելու իրավունքով:
Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթն ու նշում, որ սակայն Աջափնյակ, Դավիթաշեն համայնքների դատավոր Վազգեն Ռշտունին օրերս նշանակվել է Կոտայքի դատախազ՝ հերքելով վերը նշված ճշմարտությունը:








































