Փոքրիկ ձկնիկներով լի լողավազանում լողալը, երբ դրանց օգնությամբ հեռացվում են մահացած բջիջները, միանգամից մի քանի կոսմետիկ արդյունք է տալիս: Այն բարելավում է արյան շրջանառությունը, հանում հոգնածության զգացողությունը և այլն:
Սակայն հայտնի է դարձել, որ մաշկի մաքրման տվյալ միջոցը վնասակար է առողջության համար:
«Սանիտարային տեսուչները պարզել են, որ նոր կոսմետիկ պրոցեդուրան հատկապես վտանգավոր է SPA սրահների այն հաճախորդների համար, ովքեր մերկ են լոգանք ընդունում: Այսպես, հայտնի է մի դեպք, երբ ձկնիկը ներթափանցել է մինչև մարդու երիկամ: Ձկանը վնասազերծելու վիրահատությունը 3 ժամ է տևել»,- ասել է առողջության և անվտանգության խորհրդատու Վենդի Նիքսոնը:
Այս մասին գրում է Federal Post-ը:









































