Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ` նոյեմբերի 5-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սմբատ Մխիթարյանը, միջնորդությամբ դիմել է Երևան քաղաքի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես կասկածյալ խափանման միջոց կալանավորում ընտրի Երևան քաղաքի Մխիթար Հերացու փողոցի 18 Ա շենքի բնակիչ, 22-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Արսեն Վարդապետյանը ծանոթանալով գործի նյութերին, բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ. Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ու խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Shamshyan.com-ը հայտնում է, որ Ռ. Հովհաննիսյանը կասկածվում է հոկտեմբերի 24-ին, Նոր Նորք վարչական շրջանում 42-ամյա Աննա Ստեփանյանին առանձնակի դաժանությամբ , դանակի 17 հարվածով սպանելու մեջ և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և քննչական բաժնի աշխատակիցները ունեն օպերատիվ տվյալներ, որ սպանությունը կատարվել է Ռ. Հովհաննիսյանի կողմից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրող հայտնել էր, որ նշված քրեական գործը հարուցվել էր հոկտեմբերի 24-ին, Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության փաստով:
Մանրամասները՝ shamshyan.com-ում










































