Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը պատրաստվում են առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայքարել բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյի տրանսֆերի համար:
The Sun-ի փոխանցմամբ՝ ակումբները պատրաստ են բրազիլական կողմին վճարել 15 մլն ֆունտ: Պատոն նույնպես դեմ չէ փոխել ակումբային գրանցումը:
«Կան անգլիական երկու ակումբներ, որոնք հետաքրքրվում են Պատոյի ծառայություններով, և մենք չենք բացառում, որ նրա տրանսֆերը կվաճառենք առաջիկա ձմռանը»,- հայտարարել է «Կորինտիանս»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Անդրադեն:








































