Գորիում (արևելյան Վրաստան) կողոպտել են Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակը: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Գրասենյակից տարել են հեռուստացույցը, տեսախցիկը, նոթբուքն ու լիցքավորման սարքերը:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է գողին: Նա տեղի բնակիչ ոմն Գրեգորի Պ.-ն է: Գողացված իրերը հայտնաբերվել են նրա բնակարանում: Ձերբակալվածը խոստովանել է մեղքը:











































