«Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության արարողության մասնակից հոլիվուդյան աստղերի մոտ 40 երեկոյան սև զգեստներ և սմոքինգներ աճուրդի կդրվեն։ Աճուրդից ստացված միջոցները կուղղվեն սեռական ոտնձգությունների զոհերի օգնության հիմնադրամին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Լոտերի մեկնարկային գինը կկազմի 2500-10 000 դոլար՝ կախված գգեստները ստեղծած մոդելավորողների սահմանած արժեքից։
Աճուրդը կմեկնարկի հունվարի 19-ին և առցանց ռեժիմում կշարունակվի մեկ շաբաթ։







































