ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակը համեմատել է թղթախաղի հետ։
«Մենք խաղում ենք պոկերի շատ բարդ պարտիա, և ոչ ոք չի ցանկանում բացահայտել իր քարտը»,-հայտարարել է պետության ղեկավարը՝ խոսելով Հյուսիսային Կորեային կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորության մասին։
ԱՄՆ նախագահը հերթական անգամ մեղադրել է Փխենյանին ռազմական ներուժը մեծացնելու մեջ՝ խոստովանելով, որ հյուսիսկորեական հրթիռներն ապագայում կարող են հասնել ամերիկյան տարածք։
«Նրանք դեռ այնտեղ չեն, սակայն մոտ են, և օրեցօր նրանք ավելի են մոտենում»,-Թրամփի խոսքերն է մեջբերում The Sydney Morning Herald-ը։
Թրամփը նաև կասկած է հայտնել առ այն, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև խաղաղ բանակցությունները կարող են արդյունք բերել։










































