Թուրքական ոստիկանությունը խաղալիք է բաժանել «Ալ-Քաիդայի» ենթադրյալ անդամների երեխաներին՝ հակաահաբեկչական օպերացիայի շրջանակում նրանց տներում անցկացված գիշերային խուզարկությունից հետո:
Նման օպերացիան առաջին անգամ իրականացվել է արտասովոր հանգամանքներում՝ ոստիկանության աշխատակիցները թակել են դուռն ու ընթերցել խուզարկության անցկացման մասին դատախազության որոշումը:
Կանանց ներկայության դեպքում խուզարկությունն անցկացրել են կին ոստիկանները: Ընդ որում, հատուկ ծառայությունների աշխատակիցները երեխաներին բաժանել են տիկնիկներ և փափուկ արջեր՝ նվազեցնելու համար կատարվող իրադարձությունների բացասական ազդեցությունը երեխաների հոգեբանության վրա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները 1.5 տարվա ընթացքում տեխնիկական հսկողություն են իրականացրել «Ալ-Քաիդայի» ենթադրյալ անդամների նկատմամբ թուրքական մի քանի քաղաքներում: Միաժամանակյա օպերացիայի արդյունքում տարբեր հասցեներով ձերբակալվել է 16 մարդ՝ ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակից լինելու կասկածանքով:








































