Գիտնականները վայր են ընտրել անտարկտիկական սառցածածկույթի նոր հորատման համար: Այս մասին հայտնում Climate of the Past ամսագիրը: Մինչ օրս արդյունահանված ամենահին սառույցը մոտ 800 հազար տարեկան է: Այդ նմուշները հայտնաբերվել են ֆրանկո-իտալական «Կոնկորդիա» կայանում: Այնտեղից ավելի հին սառույցի հայտնաբերումն անհնար է թվում. սառցաշերտերի տեղաշարժը հանգեցնում է տարբեր տարիքի ապարների միախառնմանը: Դրան նպաստում է երկրաջերմային ազդեցությունը:
Նոր աշխատանքի շրջանակում գիտնականները նախանշել են այն տարածաշրջանները, որտեղ որոշակի խորության վրա կարող է գտնվել 1.5 մլն տարեկան սառույց (մոտ 2.5 կմ խորության վրա՝ 700 մետրով քիչ, քան «Կոնկորդիայի» հորի խորությունը):
Գիտնականների խոսքով՝ հնագույն սառույցի հայտնաբերումը թույլ կտա բացատրել բազմաթիվ հարցեր՝ կապված Երկրի կլիմայական պատմության հետ:
Հետազոտողների կարծիքով՝ հորատման նախագիծը կարող է իրականացվել առաջիկա 3-5 տարում: Նախագծի արժեքը կազմում է մոտ 50 մլն եվրո:









































