Թիֆանի Թրամփն իր ընկերների հարսանիքին հարսնաքրոջ դերում է եղել։ Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահի դուստրը ներկա է գտնվել Լաս–Վեգասում տեղի ունեցած ամուսնական արարողությանը, որին մասնակցել են միայն երիտասարդների շատ մոտ ընկերները։
Ցանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ 24-ամյա մոդելը ծաղիկներ է նետում ուղեգորգի վրա։ Նշվում է, որ Թիֆանին ներկայացել է միջոցառմանը սեքսուալ սև զգեստով։