ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակիչներն աջակցություն են հայտնել մարիխուանայի 15 տոկոսոանոց ակցիզային հարկի և վաճառքի 10 տոկոսանոց հարկի ներմուծմանը: CNN-ի փոխանցմամբ՝ երեկ անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ հարկմանը կողմ է արտահայտվել տեղի բնակիչների 65 տոկոսը:
Ինչպես ծրագրվում է՝ ակցիզային հարկից նահանգային բյուջե ստացված գումարները կծախսվեն դպրոցների կառուցման ու վերակառուցման համար, իսկ վաճառքի հարկից ստացված գումարները կուղղվեն թմրանյութերի դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողություններին նպաստելուն:
Կոլորադոյի օրենսդիր խորհրդի հաշվարկների համաձայն՝ ֆիսկալ միջոցառումները կօգնեն նահանգային բյուջեն տարեկան ավելացնել հավելյալ 70 մլն դոլարով:










































