Յարոսլավլում տեղի է ունեցել «Յարոսլավլի ազգային գեղեցկուհի» մրցույթը, որտեղ Երիտասարդության պալատում մրցել է տեղի համայնքները ներկայացնող 13 մասնակից: Նրանք ներկայացրել են թաթարական, գերմանական, հայկական, լեզգիական, ադրբեջանական, բելառուսական, ռուսական, ուկրաինական, չեչենական ու ղրղըզական մշակույթները, հայտնում է yar.kp.ru-ն:
Հայազգի Սվետլանա Խաչատրյանը թագադրվել է որպես «Ազգային գեղեցկուհի-2013»: Աղջիկն աշխատում է գեղեցկության սրահում:
Չեչնիայի ներկայացուցիչ Մարխա Շաիպովան հաղթել է «Միսս հանդիսատեսի համակրանք» ու «Միսս ավանդույթներ» անվանակարգերում:








































