Ազգային ժողովը այսօր՝ հունվարի 17-ին, շարունակում է աշխատանքները և քննարկում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ այս օրինագիծն ամբողջությամբ միջամտություն է մարդու իրավունքներին. «Սա նման է ֆանտաստիկ ֆիլմերի մղձավանջը իրագործելուն: Կոչ եմ անում ՀԿ-ներին ընդդիմանալ այս գաղտագողի օրենքին»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































