Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում կայանալիք «Բարսելոնա»-ի դեմ խաղի մասին:
Ալեգրին նշել է, որ իր թիմի համար շատ բարդ է լինելու առավելության հասնել կատալոնական ակումբի նկատմամբ:
«Շատ կարևոր և բարդ խաղ է մեզ համար: «Բարսելոնա»-ն միշտ բարձրակարգ խաղ է ցուցադրում: Տղաները պետք է ներդնեն իրենց ողջ ուժերը:
Դրական արդյունքի հասնելու համար պետք է ջանք չխնայել, քանի որ հակառակոդն աշխարհի ամենահզոր ակումբն է»,- հայտարարել է Ալեգրին:









































