Օսլոյի և Ֆերարիի համալսարանների գիտնականները հայտարարել են, որ Միջնադարում Եվրոպայում ժանտախտի հիմնական հարուցիչը մարդկային ոջիլներն ու տիզերն են եղել և ոչ թե կրծողները, ինչպես ընդունված է համարել։ Բոլոր հանգամանքների բացահայտման համար մասնագետները հիվանդության տարածման երեք մաթեմատիկական մոդել են ստեղծել. օդա–կաթիլային ճանապարհով, կրծողների միջոցով և ոջիլների և տիզերի միջոցով, որոնց ներկայությունը մարդկանց մարմնի վրա այդ ժաանակներում արտասովոր երևույթ չէր։

Հետազոտությունները բերել են օրինաչափ հետևության. Եվրոպային ժանտախտի երկու համաճարակների ալիքից կարող էր փրկել սովորական հիգիենան։










































