Նոյեմբերի 5-ին, ժամը 13.10-ի սահմաններում, 1984 թ. ծնված Արսեն Խ.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի թիվ 1-ին դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: