Saturday, 27 06 2026
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում

Կանխվել է հայ-ադրբեջանական նոր պատերազմը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցից հետո, որտեղ գլխավոր խնդիր էր դիտվում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպում կազմակերպելը, համատեղ հայտարարութամբ են հանդես եկել, որում հետաքրքիր անդրադարձ կա ռազմական գործողությունների թեմային:

Համանախագահները բավական համառոտ հայտարարության մեջ հատուկ տեղ են հատկացրել այս խնդրին և հայտարարել, որ ռազմական գործողությունները «հատկապես այս պահին» կդիտվեն որպես խաղաղության գործընթացի դեմ ոտնձգություն:

Սա նախ և առաջ վկայում է մի բանի մասին. հիմա, քան երբևէ կա՛մ մեծ է պատերազմի հավանականությունը, կա՛մ այդ հավանականությունը շատ մեծ է եղել, և միայն տարածաշրջան այցի ընթացքում է հնարավոր եղել չեզոքացնել նման զարգացումները, և համանախագահները, այսպես ասած, հեռանալուց առաջ զգուշացնում են մեկ անգամ էլ, որ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ծանր հետևանքներ ունենալ:

Թե ով էր մտադիր ռազմական գործողություններ իրականացնել, կամ ով էր մտադիր հրահրել այդպիսի գործողություններ, մնում է միայն գուշակել: Վերջին շրջանում պատերազմի բավական մեծ սպառնալիքներ էին հնչում Հայաստանի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու գործընթացին ընդառաջ: Ռուսական փորձագիտական շրջանակները ակտիվորեն շրջանառում էին այդ գաղափարը՝ հայտարարելով, որ նախաստորագրման դեպքում Հայաստանը կարող է անպաշտպան մնալ ադրբեջանական հնարավոր ագրեսիային ընդառաջ: Թեև սեպտեմբերի 3-ից հետո պաշտոնական Երևանը սկսեց հայտարարել, որ անվտանգության նկատառումներից ելնելով է նախընտրել Մաքսային միությունը, սակայն հետագայում տեղի ունեցան զարգացումներ, որոնք ակնհայտորեն խոսում էին անվտանգության հարցերում իրավիճակի սրման, ոչ թե պաշտպանվածության մակարդակի բարձրացման մասին: Խոսքն այն մասին է, որ ադրբեջանցիները սկսեցին ակտիվորեն գնդակոծել Տավուշի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները, ընդ որում՝ այնպես, որ հայկական կողմը ստիպված եղավ դադարեցնել այդ ճանապարհներով երթևեկությունը և մտածել արդեն այլընտրանքային ուղիների մասին: Այսինքն՝ ակնհայտ էր, որ Մաքսային միությունը ոչ թե թուլացրեց տարածաշրջանային լարվածության ֆոնը՝ բարձրացնելով Հայաստանի անվտանգությունը, այլ, ըստ էության, էլ ավելի լարեց այն՝ միևնույն ժամանակ հայտնի հայտարարությունների միջոցով քարտ-բլանշ տալով Ադրբեջանին: Խոսքը ՄՄ Հայաստանի անդամակցության հարցում Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու մասին հայտարարությանն է վերաբերում:

Ահա այս իրավիճակում ակնհայտ է, որ ակտիվություն սկսեց ցուցաբերել Ամերիկայի Միացյալ նահանգները՝ հայտարարելով, որ ակտիվացնում է ջանքերը Ղարաբաղյան կարգավորման շուրջ: Սրան հաջորդեց համանախագահների տարածաշրջանային այցը, թեև մինչ այդ Ադբեջան առանձին այց կատարեց նաև ամերիկացի համանախագահը:

Ամենայն հավանականությամբ, հենց այդ միջոցով է հնարավոր եղել զսպել տարածաշրջանում հասունացող ռազմական ավանտյուրան, որ լինելու էր սեպտեմբերի 3-ից հետո հետևողականորեն Հայաստանին քաղաքական կշռից զրկելու գործընթացի ուղղակի արդյունքը, որ իրականացնում էին ՄՄ երկրները Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ:

Այստեղ, սակայն, բնականաբար հարց է առաջանում, թե ինչքան ժամանակով է հնարավոր եղել կանխել պատերազմի վտանգը, քանի որ այն գեներացնող խմբակը անկասկած չի հրաժարվելու նույն կետին վերադառնալու մտադրություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում