Wednesday, 01 07 2026
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին

Տեղեկատվության տրամադրման լուռ մերժումների թիվը կրճատվել է. իրավաբան

Հայաստանի համար 10 տարին բավական ժամանակ է, որպեսզի պետական պաշտոնյաներն հասկանային` ինչ է տեղեկատվության ազատությունը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը` հավելելով, որ տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկան այսօր ցույց է տալիս, որ տեղեկություն ստանալու հարցումների մեծամասնությունն անպատասխան չի մնում, տեղեկություն տնօրինող գրեթե բոլոր մարմիններն էլ այս կամ այն կերպ արձագանքում են հարցումներին:

Նրա խոսքով՝ լուռ մերժումների թիվը վերջին շրջանում կրճատվում է:

«Երկու տարի առաջ անպատասխան էր մնում մեր հարցումների մոտ 30 տոկոսը, այնինչ վերջին մեկ տարվա ընթացքում լուռ մերժումները կազմում են ընդհանուր հարցումների ընդամենը 9 տոկոսը: Առավել հաճախակի են թերի, ոչ լիարժեք պատասխանները:

Մեր սև ցուցակում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տրանսպորտային ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունների ղեկավարներ և այլն: Նրանցից շատերը սև ցուցակում հայտնվել են խիստ ուշացած և թերի պատասխանների համար»,-ասաց նա:

Գևորգ Հայրապետյանի խոսքով, դեռևս դժվար է ասել` որն է ամենափակ, ամենադժվարը տեղեկատվություն տրամադրող կառույցը: Իսկ ահա տեղեկատվություն ամենաարագը տրամադրող մարմինը, պարզվում է, ֆինանսների նախարարությունն է: «Թերևս բոլոր նախարարություններ էլ, փոքր վերապահումներով, այս առումով բավական լավ են աշխատում»,- ասաց իրավաբանը:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում