Sunday, 28 06 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը

«Ալֆա Ֆարմ»-ը արժանանում է «Տարվա լավագույն դեղատների ցանցը Հայաստանում» մրցանակին (լուսանկարներ)

«Ալֆա Ֆարմ» ընկերությունը դեղորայքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող Հայաստանի խոշոր ընկերություններից մեկն է: Արդեն երկրորդ տարին անընդմեջ ընկերությունն արժանանում է «Համաժողովրդական վստահություն» Հանրային խորհրդի կողմից նախաձեռնած՝ «Լավագույն ապրանքանիշ և հանրային ծառայող» 3-րդ Համազգային մրցանակաբաշխության «Տարվա լավագույն դեղատների ցանցը Հայաստանում»   մրցանակին:

Ընկերության տնօրեն Արթուր Գրիգորյանի փոխանցմամբ՝ «Ալֆա Ֆարմ»-ն ունի աշխարհագրական մեծ ընդգրկվածություն, դեղորայք է մատակարարում Հայաստանի բոլոր մարզերին՝ ինչպես իրենց ցանցի շուրջ 120, այնպես էլ ցանցից դուրս այլ դեղատների:

«Ալֆա Ֆարմ»-ի մատակարարման կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնիկայով և հատուկ ծրագրային ապահովմամբ, ինչը բազմաֆունկցիոնալ է և բացի այլ գործառույթներից՝ թույլ է տալիս խուսափել ժամկետնանց դեղերի իրացումից. «Ժամանակակից ծրագրային ապահովումը թույլ է տալիս տեսնել, թե դեղը որքան ժամանակ է արդեն վաճառքում: Մենք չենք սպասում՝ դեղի ժամկետն ավարտվի, նոր շուկայից դուրս հանենք այն: Եթե ինչ-որ դեղատուն ունի տվյալ դեղորայքի պահանջարկը, մենք օգտվում ենք մեծ ցանց լինելու հանգամանքից և դեղը ուղարկում մեկ այլ դեղատուն արագ սպառման համար»:

Ժամկետնանց դեղերը, ինչպես շեշտեց պրն. Գրիգորյանը, «Ալֆա Ֆարմ»-ում չեն մնում, դրանք հանձնվում են դեղերի ոչնչացմամբ զբաղվող լիցենզավորված երկու ընկերություններից որևէ մեկին, որոնք էլ ոչնչացնում են ժամկետնանց դեղերը:

Նա հավելեց նաև, որ այսօր դեղորայքի  90 տոկոսը ներկրվում է եւ գործ ունենք այսպես կոչված «մատակարարի շուկա»  հասկացողության հետ, որտեղ գին թելադրողը արտադրողն է, սակայն ընկերության կողմից տարվում է հավասարակշռված գնային քաղաքականություն՝ հայ սպառողի գրպանին հարմար գներով դեղը վաճառելու համար:

Նշվեց նաև, որ «Ալֆա Ֆարմ»-ը հիմնադրվել է փորձառու դեղագետների կողմից,  ունի արդեն 17 տարվա պատմություն,  իսկ 2008 թվականից ընկերության բաժնետերի ցուցակը համալրել է  «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը»:

«Ալֆա ֆարմ» դեղատների ցանցի որոշ դեղատներում արդեն իսկ գործում է «բաց ձևաչափի դեղատուն» հասկացությունը, երբ սպառողը ինքը կարող է խմանքի պարագաները, բազմաթիվ այլ ապրանքատեսակներ ընտրել և մոտենալ դրամարկղին: Ինչպես նաև մոտ ապագայում ցանցում նախատեսվում է ներդնել «հավատարիմ» հաճախորդների խրախուսման զեղչային համակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում