Իտալիայի իշխանությունները հայտարարել են Վենետիկ այցելող խոշոր զբոսանավերի թվաքանակի սահմանափակում ներմուծելու մասին: 2014-ի հունվարից դրանց թիվը 20 տոկոսով կկրճատվի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ մասնագետները բազմիցս նախազգուշացրել էին, որ վիթխարի նավերը վնաս են հասցնում Վենետիկի ծովածոցի բնապահպանությանը:
Իշխանությունների որոշման համաձայն՝ ավելի քան 96 հազար տոննա ջրատարողությամբ նավերին հաջորդ տարվա նոյեմբերից ընդհանրապես կարգելվի մուտքը քաղաքի կենտրոնական հատված:
Քննարկումները խոշոր նավերն ափերին շատ մոտ չթողնելու շուրջ վերսկսվել էին 2012-ի հունվարին՝ Տոսկանայի ափերի մոտ «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի խորտակումից հետո:









































