Հունվարի 1-ին Մելանյա Թրամփը ամուսնու և որդու հետ Վաշինգտոն է վերադարձել Մար–ա–Լագոյից, որտեղ նրանք նշել են Նոր տարին։ Այդ ժամանակից ի վեր նա չի լքել Սպիտակ տունը։
Ի տարբերություն կնոջ՝ Դոնալդ Թրամփը վերադարձել է իր պարտականություններին և երեկ արդեն ընդունել է Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգին։ Առաջին տիկնոջ երկրպագուները սկսել են անհանգստանալ։ Սոցցանցերում մասսայական է դարձել #Where’sMelaniaTrump (որտեղ է Մելանյա Թրամփը) հեշթեգը:

Արտասահմանյան ԶԼՄ–ները գտել են դրա պատասխանը.
Մելանյան անհանգստացնում է Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքի լույս ընծայումը, որտեղ բացահայտվում են Թրամփ զույգի անձնական կյանքի մանրամասները։








































