«Ճակատագրի հեգնանք» ամերիկյան ձևով. Հարավային Կարոլինայի բնակչուհի Քեթրին Լանգը վերադարձել է տասնօրյա արձակուրդից և իր տանը ուրիշ ընտանիք է հայտնաբերել։ Այնտեղ բնակվելիս է եղել երկու երեխաներով զույգը, որոնք Հարավային Կարոլինա էին տեղափոխվել Քենտուկիից։ Պարզվել է, որ ընտանիքը խաբեության զոհ է դարձել։ Թայգրա Շեֆերդը Facebook-ում հայտարարություն է գտել՝ ամսական 850 դոլարով բնակարան վարձելու հնարավորության մասին։ Կինը խաբեբաներին 1150 դոլար է տվել, որպեսզի ստորագրի վարձակալության պայմանագիրը։ Հետո Շեֆերդին հայտնել են, որ վարորդը, ով պետք է նրա կահույքը տեղափոխեր նոր տուն և ում մոտ որ տան բանալիներն են, ձերբակալված է։Սական կնոջը խորհուրդ են տվել տուն մտնել հետևի դռնից, որը բաց է եղել։ Լանգի խոսքերով, երբ տանը վերանորոգում է ընթացել, նա այնպիսի տպավորություն է ունեցել, որ տանը հետևում են։ Միջադեպի մասին իմանալով՝ կինը ոստիկանություն է կանչել, և երկու կողմերը համաձայնության են եկել՝ խաբված վարձակալող ընտանիքին ժամանակ տալ նոր բնակարան գտնելու համար։ Դեռևս ոչ ոք ձերբակալված չէ։








































