Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է Guess ջինսերի գովազդային նկարահանմանը։ 48-ամյա երգչուհին դարձել է ամենատարեց կինը, ով երբևէ մասնակցություն է ունեցել այդ բրենդի խթանման գործում, հայտնում է Daily Mail-ը։

Լոպեսը գովազդային լուսանկարին է նվիրել Instagram-ում միանգամից 9 գրառում, որոնցից մեկը հետևյալն է. «Երբ ինձ զանգահարեց Փոլ Մարչիանոն և խնդրեց դառնալու Guess-ի նոր աղջիկը, ես հուզվեցի։ Ուրախ եմ դառնալու այդպիսի հայտնի բրենդի մաս, որը սիրել եմ դեռևս դեռահասության ժամանակ»։

Գովազդային լուսանկարում երգչուհին հիանալի տեսք ունի, սակայն երկրպագուները ջինսե կիպ տաբատով ընդգծված նրա հետույքը նմանեցրել են Քարդաշյանի «5-րդ կետին»։









































