Հունվարի 13-ին ամերիկյան Հավայի նահանգի բնակիչները հրթիռային հարվածի սպառնալիքի վերաբերյալ հաղորդագրություն են ստացել։ Դերասան Ջիմ Քերին, ով այդ ընթացքում գտնվել է Հավայիում, կատարվածում մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Իր Twitter-ում Քերին գրել է. «Ես արթնացա այսօր առավոտյան Հավայիում և հասկացա, որ ինձ 10 րոպե է մնացել ապրելու։ Դա կեղծ տագնապ էր, սակայն իսկական հոգեկան սպառնալիք։ Եթե մենք այդ միանձնյա Գոմորային և իր կոռումպացված հանրապետական կոնգրեսին թույլ տանք շարունակել օտարել աշխարհը, մենք այնպիսի տառապանքների կգանք, որ հնարավոր էլ չէ պատկերացնել»,– հաղորդել է դերասանը։








































