Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ ինքը կրեկ-կոկաին է ծխել՝ հաղորդում է Reuters-ը:
«Այո, ես կրեկ-կոկաին ծխել եմ»,- հայտարարել է Ֆորդը՝ հավելելով, որ բոլորն էլ սխալներ գործում են:
Ֆորդն ընդգծել է, որ կրեկ ծխելու փաստը չի խանգարի իրեն առաջադրել թեկնածությունը քաղաքապետի հաջորդ ընտրություններում:
Բացի այդ, քաղաքապետը հերթական անգամ պնդել է, որ ինքը թմրամոլ չէ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տորոնտոյի ոստիկանության կողմից հայտնաբերված տեսանյութը վկայում է Ֆորդի թուլության մասին:










































