Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Բա էլ ո՞վ լինի. տրամաբանական եմ համարում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ)

– Պարոն Աղաբաբյան, տարին սկսվել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված թանկացումներով: Այս դժգոհությունները կարո՞ղ են վերածվել սոցիալական բունտի: Դուք ի՞նչ մտահոգություններ ունեք:

– Ես այժմ ոչ մի բանով չեմ հետաքրքրվում, իմ գործերով եմ զբաղված, բայց սա ընդհանուր հարց է: Տեսեք՝ յուրաքանչյուր տարի դրամի և դոլարի փոխարժեքները բարձրանում էին, իջնում, իսկ այսօր նման բան չկա: Դրամի-դոլարի փոխհարաբերությունները մնացին նույնը: Եվ կարծում եմ՝ ասեկոսներ են, որ թանկացումներ եղան, քան իրականում եղել են: Հիմա եթե չկան այդ տատանումները, ես չեմ կարծում՝ այդքան մեծ տատանումներ են եղել: Սա ուղղակի խոսելու նյութ է: Բենզինը, դիզվառելիքը երկրորդական-երրորդական ապրանքներ են, կարևորը առաջնային ապրանքներն են, հիմնականում սնունդն է, որ ժողովրդի վրա ազդում է: Իսկ բենզինն ու վառելիքը, ճիշտ է, կազդի արտադրողների վրա, ապրանքների վրա էլ ազդեցություն կունենա, բայց չեմ կարծում՝ այդքան շատ: Այսինքն՝ գործարարը ինքը կարող է բենզինի հաշվին քիչ եկամուտ ստանալ և գները չբարձրացնի: Իսկ այն ապրանքները, որոնք թանկ ապրանքներ են, ես չեմ ասում՝ մեր ժողովուրդը կարտոֆիլ ուտի, այն ուտի, իկրան, ասետրինան թող թանկանան, իսկ առաջին պահանջարկի ապրանքները իրավունք չունեն թանկացնելու:

– Այսինքն՝ դա կհանգեցնի սոցիալական բունտի՞:

– Ինձ թվում է՝ Հայաստանում ստամոքսի համար սոցիալական բունտ չի լինի: «Բունտ» հասկացությունը հին սովետական բառ է: Դժգոհություններ կան, բայց դրանք չեն հասցնի նրան, որ հանկարծ ժողովուրդը վեր կենա և ասի՝ իմ ստամոքսը դատարկ է, դուք լավ չեք աշխատում: Նման բան չի լինի:

-Այսինքն՝ ստամոքսի համար, կարծում եք, ժողովուրդը դուրս չի գալո՞ւ փողոց:

-Երբեք դուրս չի եկել: 60-ականներին սովի տարի էր, բայց ով իրեն թույլ տվեց բողոքել: Այն ժամանակ մենք մտածել ենք, որ մենք Սովետական Հայաստան ենք, որ եթե մի սխալ բան անենք, բոլորի աչքից կընկնենք: Մենք սխալներ անելու իրավունք չունենք, առավել ևս՝ եթե այսօր Սփյուռքն էլ չլիներ, մենք չէինք լինի: Հայաստանում պետք է այնպիսի բաներ լինեն, որ որպես առաջին քրիստոնյա երկիր, չասեն՝ տեսեք ինչ եղավ Հայաստանում, բա այդ ժողովրդի հետ արժե՞ ապրել, բանի տեղ դնել: Իմ կարծիքով՝ մեր մեխը պետք է լինի մեր գիտության, արվեստի, արտադրողի վրա: Միացրեք հեռուստացույցը և կտեսնեք, թե ուր է հասել մեր մշակույթը: Պետությունը պետք է կարողանա իր հսկողության տակ պահել իր երկրի, ազգի պատիվը:

– Սերժ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց, որ զսպվեն այս թանկացումները և պարզվեն՝ ագահությա՞ն արդյունք են այս թանկացումները, թե՞ օբյեկտիվ իրողության: Կարծում եք՝ հնարավո՞ր է այս պահին զսպել այս գնաճը:

– Մենք բավականին լուրջ տնտեսագետներ ունենք, որոնք շատ հանգիստ ամեն ինչը կարող են բացատրել, թե դա ինչի հետևանք է: Կոնկրետ արտադրողներին պետք է հրավիրեն և ասեն՝ ինչո՞ւ է գինը բարձրացել: Թող ասեն՝ բենզինի համար, ես էլ կասեմ՝ քո եկամուտն ինչքան է, քո եկամտի հաշվին այդ բենզինի գինը չդնես ինքնարժեքի մեջ: Ամեն ինչ պետք է համաձայնության, խորհրդակցության արդյունքում լինի:

-Կառավարությունը չպետք է զսպաշապիկ լինի՞:

-Կառավարությունն էլ արտադրողի հետ պետք է ընկեր լինի: Պետք է կառավարությունը կանչի և զգուշացնի, և եթե դրանից հետո արտադրողը նորից խախտում կանի, այդ ժամանակ թող զսպաշապիկը հագցնի իր եղած-չեղածի վրա:

-Պարոն Աղաբաբյան, ապրիլին Հայաստանն անցում է կատարելու խորհրդարանական կառավարման համակարգի: Կլինե՞ն կատակլիզմներ ապրիլից առաջ, թե՞ ամեն ինչ անցնցում է լինելու:

–Ամենակարևորը երկրի անվտանգությունն է: Եթե այդ փոփոխությունները կազդեն անվտանգության վրա, դա ուրիշ խնդիր է, եթե չեն ազդի, ապա կառավարություն է փոխվում, իհարկե փոփոխություններ կլինեն:

-Որպես գործարար՝ ակնկալիքներ ունե՞ք այդ փոփոխություններից:

-Ես ակնկալիքներ կունենամ այն ժամանակ, եթե ես գողանամ պետությունից: Եթե պետությունից չեմ գողանում, ինչի պիտի ակնկալիք ունենամ:

-Կարծում եք՝ վարչապետի թեկնածուի փոփոխությունը կարո՞ղ է կառավարման փոփոխություն բերել, օրինակ՝ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա:

-Ես ժամանակից շուտ միշտ կանխատեսումներ արել եմ: Եթե երկրի նախագահը գալիս է վարչապետ, ոչ մի բան չի փոխվելու, որովհետև իր նշանակած վարչապետերն են, այսինքն՝ ինքը միշտ կառավարության նախագահ է, և որ վարչապետն էլ գա, պետք է հաշվետու լինի նախագահին: Հիմա մեզ մոտ փոխվել է Սահմանադրությունը, բնականաբար, եթե նախագահ կուզի ինքը լինել, բա էլ ո՞վ լինի: Ես տրամաբանական եմ համարում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալը: Նա պատերազմ անցած մարդ է, այս ամենի միջով անցել է և մեծ փորձ ունի, և հիմա եթե գտնի, որ կուսակցություն պետք է ղեկավարի, կուսակցություն կղեկավարի, եթե գտնի, որ կառավարություն պետք է ղեկավարի, ուրեմն կառավարություն պետք է ղեկավարի, ինչի մասին է խոսքը: Որովհետև վստահության խնդիր է:

-Կարծում եք՝ Կարեն Կարապետյանն այդ վստահությունը ձեռք չբերե՞ց:

-Չէ, ինչի ձեռք չբերեց: Եթե փոխվել է մեր Սահմանադրությունը, և նախագահի ֆունկցիաները բավականին պակասել են, ինչու պետք է այսօրվա նախագահը լինելով երկրի Գերագույն գլխավոր հրամանատար, աշխատանքային պետական գործունեությունը պետք է դադարեցնի:

-Հենց նրա համար, որ թարմ արյուն գա:

-Սերժ Սարգսյանը այսօր ՀՀԿ նախագահն է, որը մեծամասնություն է: Այսինքն՝ որպես կուսակցության նախագահ՝ ինքը որոշիչ քայլ ունի, որոշիչ խոսք ունի, դրա համար ինքը պետք է որոշի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում