Երևանի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով 37 հոգի է բերման ենթարկվել:Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Ահարոնյանը տեղեկացրել է, որ քննչական գործողություններ են իրականացվում և որոշվում է բերման ենթարկվածների կարգավիճակը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետը չի բացառել, որ ձերբակալություններ կարող են լինել՝ վկայակոչելով բոլորի աչքի առաջ տեղի ունեցած իրադարձությունները։
Արդեն լրացել է բերման ենթարկվածներին ոստիկանությունում պահելու օրենքով սահմանված 3 ժամը։










































