Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի իշխանությունները 2018-ի ընթացքում կընդլայնեն երկրում գործող` գաղթականների ընդունման և տեղավորման փորձարարական կենտրոնները։

Ինչպես նա նշել է, ներկայումս երկրում աշխատում են նոր «իրավիճակի վերլուծման և գաղթականների ընդունման» կենտրոններ, որոնք իրենց մեջ ներառում են տեղավորումն ու վարչական վերահսկողությունը։ Նախագծի հաջողությամբ պայմանավորված` որոշվել է ընդլայնել այս կենտրոնները։ «Հաշվի առնելով նախագծի հաջողությունը, մենք պատրաստվում ենք բացել 200 տեղ` ռեգիոնի հաշվարկով։ Իլ դե Ֆրանս տարածաշրջանում տեղերի քանակը կհասնի 900-ի»,– պարզաբանել է Կոլոնը։






































