Մաշտոցի պողոտայում զանգվածային անկարգությունների ժամանակ «Առաջին լրատվական»-ի տեսախցիկը Ազատության հրապարակում ֆիքսեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Մեր այն հարցին, թե տեղյա՞կ են դեպքերից, և՛ Ռուբեն Հայրապետյանը, և՛ Սամվել Ալեքսանյանը պատասխանեցին, որ սրճարանում նստած էին, չգիտեն՝ ինչ է եղել Մաշտոցի պողոտայում, իսկ հիմա դուրս են եկել քայլելու»:
Սամվել Ալեքսանյանին ուղղած մեր այն հարցին, թե կարո՞ղ էր Շանթ Հարությունյանը հեղափոխություն անել, պատասխանեց. «Չպատասխանեմ էլի, չգիտեմ ինչ ա կատարվել, թող մնա հաջորդ անգամ»:










































