Շատ շուտով Քիմ Քարդաշյանի երեխային կրող փոխնակ մայրը կծննդաբերի։ Քիմը անհամբերությամբ սպասում է փոքրիկի լույս աշխարհ գալուն և պատրաստվում է նրան կրծքով կերակրել։ Պարզվում է, նման բան էլ է հնարավոր։ Դրա համար Քիմը հատուկ նախապատրաստական կուրս է անցել։

Քիմի բժիշկն ասել է արևմտյան լրատվամիջոցներից մեկին, որ կինը կարող է կրծքով կերակրել երեխային, նույնիսկ եթե հղի չի եղել։

«Դա հնարավոր է. կերակրել կարելի է, նույնիսկ եթե դուք երեխա եք որդեգրում։ Անհրաժեշտ է որոշակի դեղերի կուրս ընդունել, որոնք օրգանիզմը նախապատրաստում են կերակրման»,– հայտարարել է բժիշկը։

Բժիշկը նշում է, որ դա մոտ երեք ամիս կտևի, որի ընթացքում երբեմն հնարավոր է դիսկոմֆորտի զգացողություն ունենալ։

Հիշեցնենք, որ երկրորդ ծննդաբերությունից հետո Քիմը արգանդի վիրահատութան է ենթարկվել և այլևս չի կարող երեխաներ ունենալ, այդ պատճառով էլ նրանք դիմել են փոխնակ մոր ծառայություններին։ Լուրերի համաձայն` զույգը երկվորյակներ է ունենալու։











































