Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է «Էսպանյոլ»-ի դարպասապահ Կիկո Կասիլյայի ծառայություններով:
Ինչպես պնդում է կատալոնական Daily Sport պարբերականը, «Արքայական ակումբ»-ի ղեկավարությունը ուշադրությամբ հետևում է տաղանդավոր դարպասապահի առաջընթացին: Տեղեկացվում է, որ մադրիդցիները 27-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են որպես Իկեր Կասիլյասի ապագա փոխարինող, եթե նա որոշի հեռանալ ակումբից:
Ինչ վերաբերում է «Էսպանյոլ»-ին, ապա կատալոնական ակումբը պատրաստվում է մոտ ժամանակներս երկարաժամկետ նոր պայմանագիր առաջարկել Կասիլյային: Բացի այդ, ակումբը դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 մլն եվրո:








































