Thursday, 18 06 2026
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Իշխանության «անտեսանելի» ընդդիմությունը

«Թող ուսումնասիրեն, թանկացումներ շատ ենք ունեցել՝ ե՞րբ են երթ արել, կարող է իրանցիների՞ց վարակվեցին: Իրանցիների մոտ հետաքրքիր բան եղավ՝ 15 հոգի, 20 հոգի զոհվեցին, հետո պարզվեց, որ բենզինը չի թանկացել»,- այսօր հայտարարել է իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով «Ելք» դաշինքի հունվարի 19-ի երթին:

Ավելորդ է ասել, որ Բաղդասարյանի հայտարարությունն աչքի է ընկնում աննախադեպ ցինիզմով ու թերևս դա նույնիսկ օրինաչափություն է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքը հնչել է քեֆ-ուրախության պահին` Ապարանում, որտեղ նա Աղվան Հովսեփյանի հետ երեկ նշել է հին Ամանորը: Բաղդասարյանի հայտարարությունն ունի մի քանի ենթաշերտ և աչքի է զարնում այն հանգամանքը, որ նա գուցե ակամայից` չուզելով, վիրավորել է հարևան իրանցիներին:

Առաջին անգամը չէ, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները մակերեսային գնահատականներ են տալիս հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձություններին` հայտնվելով, մեղմ ասած, ծիծաղելի իրավիճակում: Սակայն մերոնց գնահատականները հատկապես ցինիկ են լինում, երբ նրանք անդրադառնում են հեղափոխություններին, հուզումներին:

Մյուս կողմից` Բաղդասարյանի խոսքում ակնհայտ վախ կա հեղափոխության հանդեպ: Այդ վախն այնքան ակնհայտ է, որ չի քողարկվում անգամ ինքնավստահության պատրանքով ու ցինիզմով:

«Ելքի» հունվարի 19-ի երթը հեղափոխությամբ, անշուշտ, չի ավարտվելու, մանավանդ, որ ընդդիմությունը նույնիսկ շանս է տվել իշխանությանը` խնդիրը տեղափոխելով օրենսդրական կարգավորումների դաշտ: Համենայն դեպս, երթի նպատակը Հարկային օրենսգրքի փոփոխությունների չեղարկումն է, չկան իշխանափոխության կամ հեղափոխության կոչեր: Քաղաքական կոնյուկտուրայի տեսանկյունից` «Ելք»-ի պահանջն ադեկվատ չէ, սակայն դա իշխանություններին թույլ է տալիս նույնիսկ ընդդիմության հետ կառուցողական երկխոսության պատրանք ձևավորել:

Սակայն իշխանությունների մտավախությունը հունվարի 19-ի երթը չէ, այլ այն հանգամանքը, որ նույնիսկ ընդդիմությունն ի վիճակի չէ վերահսկել հասարակական տրամադրությունները: Իշխանությունները միշտ արդյունավետ պայքարել են ընդդիմության դեմ, երբ թիրախները եղել են կոնկրետ կուսակցություններ, առաջնորդներ:

Հիմա իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ հնարավոր հուզումների կազմակերպիչը «անտեսանելի» է լինելու, այսինքն` հնարավոր հուզումներիը ղեկավարվելու են ոչ թե բրգաձև, այլ` ցանցային սկզբունքով: Իշխանությունների անհանգստության հիմքը հենց սա է, որովհետ սա որակապես նոր վիճակ է Հայաստանի քաղաքական, տնտեսական հարաբերություններում: Համենայն դեպս, արաբական ավելի ավտորիտար ռեժիմներն անզոր գտնվեցին նման հուզումներին դիմակայելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում