Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն պատրաստվում է «Միլան»-ի դեմ հերթական մրցակցությանը:
«Վերջին մի քանի մրցաշրջանների ընթացքում մենք լրջորեն ուսումնասիրեցինք «Միլան»-ի խաղը, ինչպես նաև իտալացիներն արդեն հիանալի են ուսումնասիրել մեր խաղաոճը: Սակայն հետաքրքիրն այն է, որ որոշիչ կարող են լինել ոչ թե այդ ուսումնասիրությունները, այլ փոքր գործոնները: Չնայած, որ «ռոսսոներիներ»-ն ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ցուցադրել իրենց լավագույն խաղային որակներն, այնուամենայնիվ, նրանց հետ միշտ հետաքրքիր է խաղալ:
«Միլան»-ը կարող է առավելության հասնել «Բարսելոնա»-ի նկատմամբ և հակառակը: Մեր խնդիրն անփոփոխ է` 3 միավոր վաստակել»,- Sport-ը մեջբերում է Պիկեի խոսքերը:








































