Գերմանացի հետազոտողներն ապակոդավորել են Կասելի համալսարանական գրադարանի XVIII դարի կոդավորված ձեռագիրը, որում պարունակվում են դավադրություններ ու հմայություններ: Այս մասին հայտնում է գերմանական Die Welt թերթը:
Նրանք պարզել էին, որ ձեռագրում առկա յուրաքանչյուր նշան համապատասխանում է գերմաներենի այբուբենի տառերին: 90 էջանոց փաստաթղթում հեղինակը պատմում է տարբեր հոգիների ու նրանց օգնության կանչելու մեթոդների մասին: Դրանք իբր կարող են օգնել մարդուն՝ ձեռք բերելու երկրային հարստություններ, մասնավորապես՝ արծաթ և ոսկի: Նկարագրվում է նաև, թե ինչ միջոցներով կարելի է ձեռք բերել սեր և վանել մահը: Հաղորդվում են այն պայմանները, որոնց դեպքում կկատարվեն ցանկությունները:
Ձեռագրում կան քրիստոնեական բառեր՝ հրեշտակներ, հրեշտակապետեր, նույնիսկ Հիսուս Քրիստոս:
Հայտնի չէ, թե ով է տեքստի հեղինակը:







































