Ոստիկանությունը Նեբրասկա նահանգի 72-ամյա բնակչուհուն է վերադարձրել 46 տարի առաջ գողացված մոտոցիկլետը:
Triumph Tiger 100 1953թ. արտադրության մոտոցիկլետը իրավապահ մարմինները հայտնաբերել էին Լոս Անջելեսի նավահանգստում, որտեղից այն պետք է տեղափոխվեր Ճապոնիա:
Թե ում համար է նախատեսված եղել մոտոցիկլետն ու որտեղ է այն գտնվել գրեթե կես դար՝ հայտնի չէ:
Սակայն տրանսպորտային այդ միջոցն այժմ գնահատվում է 9 հազար դոլար, ինչը 30 անգամ ավելի է դրա նախնական արժեքից՝ գրում է Los Angeles Times-ը:











































