Tuesday, 23 06 2026
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի

Բացահայտվել են սուտ մատնության դեպքեր. քննիչներն ու ոստիկանները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչներն ու ոստիկանները, հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Անդրանիկ Խաչատրյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 24.10.2017թ.-ին հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի երկու աշխատակիցներ անասնագողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին և ծեծի ենթարկել, որի արդյունքում ինքը խոստովանել է իր կողմից չկատարված գողությունների այլ դրվագներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` դատաբժշկական փորձաքննությամբ ու հեռախոսազանգերի վերծանումների զննությամբ հիմնավորվել է, որ Ա. Խաչատրյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանների կողմից առանձնապես ծանր հանցագործություն` խոշտանգում կատարելու վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Ա. Խաչատրյանի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ Ջանիկ Հարությունյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ քննչական կոմիտեի քննիչին հանիրավի մեղադրել է ծանր հանցագործության կատարման` քրեական գործով ապացույց կեղծելու մեջ: Մասնավորապես, 22.08.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ջ. Հարությունյանը հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից և հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Ղազարյանն իրեն չի հարցաքննել, առանց իր իմացության իր անվամբ կազմված հարցաքննության արձանագրությունում ներառել է ծանր հանցագործության դեպքի հանգամանքների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող կեղծ տեղեկություններ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով և դատաձեռագրային փորձագետի եզրակացությամբ հերքվել են Ջ. Հարությունյանի հաղորդած տեղեկությունները: Հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձը ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց չի կեղծել, և վերը նշված քաղաքացին նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել: Ըստ այդմ` որոշում է կայացվել ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Ջ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մեկ այլ քրեական գործով էլ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Պարույր Դավթյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ հանիրավի մեղադրել է ոստիկանության և ՀՀ ՔԿ աշխատակիցներին: Մասնավորապես, Պ. Դավթյանը հաղորդում է տվել, որ 03.03.2017թ.-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի չորս ծառայողներ իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին, որտեղ խաբեությամբ և սուտ խոստումներով համոզել են իր տաբատի գրպանը դնել 0,81 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից հետո նույն օրն ընթերակաների ներկայությամբ արձանագրել են, որ թմրամիջոցը հայտնաբերվել է անձնական խուզարկության ժամանակ: Բացի այդ, Պ. Դավթյանը հայտնել է, որ կատարվածի մասին տեղյակ է պահել նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող` ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Սարգսյանին, սակայն վերջինս չի արձանագրել այն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ վերջինս սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանների և քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ոստիկանների ու քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Սուտ մատնություն կատարելու համար Պ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում