iPhone պրոցեսորները, կոտրելուց պաշտպանելու համար, Apple-ի կողմից ստեղծված iOS 11.2.2 տարբերակը՝ ծայրահեղ կերպով ազդում է սմարթֆոնի արտադրողականության վրա։

Ծրագիրը մշակող Մելվին Մուգալը պարզել է, որ նոր տարբերակը կարող է լրջորեն ազդել սմարթֆոնի արագության վրա։ Մուգալը ցուցադրել է տվյալները, որոնց համաձայն իր iPhone-ը գրեթե 50%-ով կորցնում է արտադրողականությունը։ Էնտուզիաստը իր iPhone 6-ի վրա տեղադրել է iOS 11.2.2 թարմացումը, բայց մինչ այդ սարքի տեստավորում է անցկացրել՝ բենչմարկի միջոցով։ Այնուհետև Մուգալը կրկին թեսթավորել է սմարթֆոնը և համեմատել է արդյունքները։ Պարզվել է, որ թարմացումից հետո հեռախոսը 40%-ով կորցրել է իր արտադրողականությունը։ Նշենք, որ iOS 11.2.2 թարմացումը առաջարկվում է iPhone-ի բոլոր օգտագործողներին։ Այն մշակվել է Meltdown և Spectre պրոցեսորների խոցելիությանը ի պատասխան։








































