Մեծ Բրիտանիայում ու ամբողջ աշխարհում կինոյի և թատրոնի սիրահարներն այսօր նշում են բրիտանացի դերասանուհի Վիվյեն Լիի (Վիվիան Մերի Հարթլի) ծննդյան 100-ամյակը, ով հայտնի դարձավ «Քամուց քշվածները» ֆիլմում գլխավոր հերոսուհու դերակատարմամբ:
Դերասանուհին 1940թ. արժանացել էր «Օսկարի» այդ ֆիլմում դերակատարման համար, երկրորդ մրցանակը ստացավ արդեն 1952-ին՝ «Տրամվայ «Ցանկություն» ֆիլմում դերակատարման համար: Երկու դերերում էլ Լին կատարել էր ԱՄՆ հարավի գայթակղիչ գեղեցկուհիների դերեր:
Այս շաբաթ Լոնդոնի «Վիկտորյա և Ալբերտ» թանգարանում կբացվի ցուցադրություն, որտեղ կներկայացվեն Վիվյեն Լիի արխիվից փաստաթղթեր, որոնք թանգարանը ձեռք է բերել այս տարի: Կցուցադրվեն դերասանուհու օրագրերը, այդ թվում՝ Լոուրենս Օլիվյեին ուղղված սիրային նամակները:
Կինոյի բրիտանական ինստիտուտում տեղի կունենա դերասանուհու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:










































