Իրաքը հույս ունի մեծացնել բնական գազի մատակարարումների ծավալն Իրանից՝ հաղորդում է Fars գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Իրաքի նավթի նախարար Աբդուլ Քարիմ Լիբին Թեհրանում իր իրանցի գործընկեր Բիժան Նամդոր Զանգենի հետ հանդիպումից հետո: Լիբին ընդգծել է, որ իր երկիրը խնդրանքով դիմել է Իրանին՝ մեծացնելու համար գազի մատակարարումների ծավալներն Իրաքին:
Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում համագործակցությանը՝ Իրաքի նախարարն ընդգծել է, որ այն սկսվել է մի քանի տարի առաջ: Լիբիի խոսքով՝ իրանական գազի անհրաժեշտ ծավալները կարող են մատակարարվել երկու գազատարով, որոնցից մեկը կառուցվում է, իսկ երկրորդը կգործարկվի հաջորդ շաբաթ:










































