Պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը մեկնաբանություն է արել՝ կապված երգչուհի Նարգիզ Զաքիրովայի հետ «հարսանիքի» թեմայով շշուկների հետ։ Հունվարի սկզբին նա Նարգիզին ոսկե մատանի էր նվիրել։ Պրոդյուսերի խոսքով՝ ինքը երգչուհուն առաջարկություն չի արել։

«Այդ ամենը կեղծիք է և սուտ։ Այո, ես Ամանորին մատանի եմ նվիրել Նարգիզին, դա ճիշտ է։ Մատանի, որը ես անձամբ եմ դրել նրա մատին։ Սակայն դա մատանի է, որը մենք նվիրում ենք բոլոր արտիստներին, որոնց համարում ենք մեր ընտանիքը»,-խոստովանել է պրոդյուսերը՝ կոչ անելով չհավատալ ոչ ոքի։










































