Ամերիկյան Լուիզիանա նահանգում շների համար նախատեսված Happy Hound հյուրանոցի աշխատակցուհին հոշոտվել է «կենվոր» փիթբուլի կողմից, որի տերերը թողել էին նրան հաստատությունում ու մի քանի օրով հեռացել։

Ինչպես գրում է The New York Post-ը, Լորա Ուիլյամս Ռեյը փորձել է կերակրել շանը, երբ հանկարծ այն հարձակվել է նրա վրա։ Մարդասպան շան տերերը հաստատում են, որ նախկինում նրա մոտ չեն եղել ագրեսիայի նոպաներ։ Նրանք ցավակցել են Ռեյի հարազատներին։ Նշվում է, որ Ռեյը 4 երեխայի մայր է։
Ներկայում մեկուսացված փիթբուլի ճակատագիրը դեռ քննարկվում է։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։










































