Անցած՝ 2017 թվականը եղել է երկնաքերների շինարարության համար ռեկորդային։ Այս մասին են վկայում Բնակելի միջավայրում բարձրահարկ շինությունների հարցերով ամերիկյան խորհրդի (CTBUH) ամենամյա հաշվետվության տվյալները։

Այսպիսով՝ անցած տարի ավարտվել է 200 մետրից բարձր 144 երկնաքերների շինարարությունը, ինչը 12.3 տոկոսով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը։
Ամենաբարձր շինություններ են դարձել 599 մետրանոց «Փինգ» ֆինանսական կենտրոնը (Շենչժեն, Չինաստան) և 555 մետրանոց «Լոտտե» համաշխարհային աշտարակը (Սեուլ, Հարավային Կորեա)։

599 մետրանոց «Փինգը» աշխարհի ամենաբարձր շենքերի ցուցակում 4-րդն է։
Հարավային Կորեայում ամենաբարձր և աշխարհի 5-րդ ամենաբարձր շենքը մի շարք ռեկորդային առանձնահատկություններ ունի, մասնավորապես աշխարհի ամենաբարձր ապակե դիտահարթակը, ամենաբարձր լողավազանը և ամենաարագընթաց վերելակը։

Բացի այդ, 2017 թվականը դարձել է նաև ամենաբազմազանը բարձրահարկ շինությունների պատմության մեջ։ Երկնաքերներ են հայտնվել 23 երկրի 69 քաղաքներում, ինչը զգալիորեն ավելի է, քան 2016 թվականին (54 քաղաք և 18 երկիր)։










































