Ավելի քան 125 տարի Coca-Cola-ն միավորել է մարդկանց, այժմ կոչ է անում միավորվել՝ պայքարելու ճարպակալության դեմ: Գազավորված ըմպելիք արտադրողը գովազդային արշավ է սկսել՝ բարձրացնելու մարդկանց իրազեկվածությունը ըմպելիքի քաղցրությունն ապահովող ասպարտամ նյութի՝ առողջության համար միանգամայն անվտանգ լինելու մասին: Նշվում է նաև որոշ տեսակներում կալիորիաների նվազեցումների մասին: Այդ քայլն ուղղված է դիետիկ կոլայի վաճառքի դրամատիկ անկումը կանխելուն, որը գրանցվել է վերջին տարում:
True Activist պորտալը ներկայացնում է կեղծ գովազդային հոլովակ, որը պատրաստված է Coca-Cola-ի գովազդի հիման վրա՝ այլ տեքստի ձայնային ուղեկցությամբ:
Ներկայացնելով դրական բարեփոխումները ճարպակալման դեմ պայքարի ուղղությամբ՝ հոլովակի վերջում հեղինակն ասում է, որ եթե իսկապես առողջ ապրելակերպի կողմնակից ես, ապա մի՛ օգտագործիր ընկերության արտադրանքը, քանի որ այն սպանում է քեզ և քո ընտանիքին:










































