Արիզոնայի արագընթաց ավտոմայրուղում կայանած վթարային ծառայությունների մեքենաներին բախված բեռնատարի վարորդը միջադեպի պահին Facebook-ում է եղել: Այս մասին հայտնում են քննիչները: Նրանք նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով տեսահսկման խցիկների տեսագրությունը: Նրանց խոսքով՝ բեռնատարի վարորդը տարվել էր կիսամերկ կանանց լուսանկարներով: Այս մասին հայտնում է ABC-ն: Ակնհայտ երևում է նույնիսկ, որ նա դրամապանակով փակել է մեքենայի սրահում գտնվող տեսախցիկը:
Դեպքը տեղի էր ունեցել դեռևս մայիսի 6-ին: Վթարի հետևանքով զոհվել էր Արիզոնայի Հասարակական անվտանգության դեպարտամենտի սպա Թիմ Հաֆմանը: Վառելիքի դատարկ բեռնատարի 33-ամյա վարորդ Խուան Էսպինոզան, ընթանալով 105 կմ/ժամ արագությամբ, բախվել էր 3 ոստիկանական մեքենաների և հրշեջ ծառայության երկու մեքենաների, որոնք այնտեղ էին՝ ճանապարհատրանսպորտային մեկ այլ պատահար արձագանքելու նպատակով:
Նրա դեմ առաջադրվել են երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքներ: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: Վարորդին 200 հազար դոլար գրավի դիմաց ազատ են արձակել:
Նա դատարանի առջև կկանգնի դեկտեմբերին:









































